Առողջ ապրելակերպի հիմունքները
Վաղ մահացության ռիսկի գործոնները. 5 պարզունակ սխալ
Մահը կյանքի անխուսափելի մասն է կազմում, սակայն վաղ մահացությունը կարելի է միանգամայն կանխարգելելի համարել, հիշեցնում է Medical Daily-ն:
Ծխախոտի եւ ալկոհոլի օտգագործումը, աղի չարաշահումը եւ արյան բարձր ճնշումը վաղ մահացության ռիսկի նշանակալի գործոններ են համարվում: Սակայն, բացի վերը հիշատակվածից, մի շարք այլ` առաջին հայացքից անմեղ թվացող պահվածքներ եւս կարող են կյանքի` ակնկալվող միջինից ցածր տեւողության պատճառ դառնալ.
- Հեռուստացույց
Հոգնեցուցիչ աշխատանքային օրվա ավարտից հետո դժվար է հեռուստացույցի էկրանից խուսափել: Այդուհանդերձ, Նավարրայի համալսարանի հասարակական առողջության ֆակուլտետի գիտահետազոտական խմբի կողմից` 13 284 շրջանավարտների շրջանում իրականացված` ավելի քան 8 տարի տեւողությամբ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նստակյաց կյանքը կարող է մահացու սպառնալիք պարունակել: Հետազոտության հեղինակները փորձել են, մասնավորապես, նստակյաց պահվածքի երեք տարբերակների` հեռուստացույցի առջեւ, համացանցում եւ մեքենայի ղեկին անցկացված երկար ժամանակի ու մահվան ռիսկի միջեւ կապ հայտնաբերել: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հետազոտության մասնակիցներից 97-ը մահացել են, ընդ որում, 19-ը` սրտնոթային հիվանդությունների, 46-ը` քաղցկեղից եւ 32-ը` այլ պատճառներով: Հեռուստացույցի առջեւ օրական առավելագույնը մեկ ժամ անցկացնող շրջանավարտների համեմատությամբ, բոլոր նրանք, ովքեր 3 եւ ավելի ժամ են հատկացրել հիշյալ զբաղմունքին, վաղ մահանալու կրկնակի մեծ ռիսկի են ենթարկվել: Իսկ ահա համացանցում կամ ավտոմեքենային ղեկին հատկացված ժամանակի եւ մահվան դեպքերի միջեւ ոչ մի կապ չի հայտնաբերվել: - Միայնություն
Միայնությունը լուրջ ազդեցություն է թողնում մարդու հոգեկան առողջության վրա, բայց արդյո՞ք նույնը կարելի է ֆիզիկական առողջության մասին ասել: Պարզվում է` այո՛. այն նույնիսկ կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ, հատկապես` տարեց մարդկանց շրջանում, ովքեր դժվարությամբ են սթրեսը հաղթահարում եւ կյանքի նկատմամբ լավատեսությունը վերականգնում: Միայնակ կյանքը կարող է նաեւ արյան բարձր ճնշման, դեպրեսիվ հորմոնի` կորտիզոլի բարձր մակարդակի եւ քնի ռիթմի խանգարման հանգեցնել: Ընդհանուր առմամբ, հիշյալ եզրահանգմանը եկած հետազոտական խմբի անդամները վստահ են, որ միայնությամբ տառապող տարեց մարդկանց մոտ վաղաժամ մահանալու ռիսկը 14 տոկոսով բարձր է` ընկերներով եւ ընտանիքի անդամներով շրջապատվածների համեմատությամբ: - Անգործություն
Ծանր աշխատանքը սթրեսի աղբյուր է, սակայն անգործությունը եւս կարող է դեպրեսիայի, սրտային հիվանդության եւ վաղ մահացության պատճառ լինել: Վաղ տարիքում թոշակի անցնելը շատերին կյանքի մնացած տարիները վայելելու հրաշալի հնարավորություն է թվում, սակայն, համապատասխան հետազոտության արդյունքները ճիշտ հակառակ պատկերի մասին են վկայում: Յուրաքանչյուր «անգործ» մեկ տարին կարող է վաղ մահացության ռիսկի 13.4 տոկոսով խթանման պատճառ լինել: - Օդի աղտոտվածություն
Որոշ երկրներում օդի աղտոտվածության բարձր մակարդակն այնքան սովորական երեւույթ է դարձել, որ մարդիկ այլեւս ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին: Այնինչ, աղտոտված օդն ամենամեծ առողջապահական ռիսկերից մեկն է համարվում, որի ազդեցությամբ ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության, սուր շնչառական վարակների, թոքի քրոնիկ հիվանդությունների եւ տարբեր տիպի քաղցկեղների առաջացման համար նշանակալի նախապայմաններ են ստեղծվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2012թ. մահացած մարդկանց ութերերոդ մասը` շուրջ 7 մլն մահվան դեպքեր օդի աղտոտվածության հետեւանքով են տեղի ունեցել: - Կեղտոտ ատամներ
Եթե կարծում եք, թե բերանի հիգիենան ոչ մի առնչություն չունի վաղ մահացության ռիսկի հետ, ապա սխալվում եք: Շվեդ գիտնականները վերջերս պարզել են, որ ատամի նստվածքը, եթե մեծ չափերի է հասնում, կարող է քաղցկեղի առաջացման վտանգ պարունակել: 1985-2009թթ. իրականացված հետազոտությանը1390 մարդ է մասնակցել: 24 տարիների ընթացքում մասնակիցներից 58-ը մահացել են, ընդ որում, 35-ը` քաղցկեղից: Գիտնականները, ովքեր ի սկզբանե տվյալներ են հավաքագրել` հիգիենիկ վարքագծի եւ ատամների նստվածքի ինդեքսի վերաբերյալ, եկել են այն եզրահանգման, որ ատամների նստվածքը կարող է մահաբեր հիվանդության լուրջ սպառնալիք պարունակել:
Կարդացեք նաև
«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...
Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...
Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...
Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...
Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...
գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...
Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն